Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջեյմս ՈՒոռլիք. «Շփման գծում իրավիճակը սարսափելի է»

Ջեյմս ՈՒոռլիք. «Շփման գծում իրավիճակը սարսափելի է»
30.10.2015 | 11:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում իրավիճակը գնահատել է «սարսափելի»։ «Ես եղել եմ Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության խմբի հետ մենք հատեցինք շփման գիծը։ Եթե նախկինում հարցեր էին առաջանում, թե որքան վտանգավոր է այս իրավիճակը, իմ փորձով կարող եմ ասել, որ վիճակը շփման գծում սարսափելի է», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՈՒոռլիքը։ Նա նշել է, որ պետք է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ «Մենք պետք է հրատապ լուծում գտնենք խնդրի խաղաղ կարգավորման համար։ Ես իմ գործընկեր միջնորդների հետ եղել եմ անվտանգ վայրում, բայց ԵԱՀԿ երկու ծառայողներ եղել են վտանգի մեջ և սկսել են թաքստոց փնտրել։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել։ Նման միջադեպերն անընդունելի են։ Երբ միջադեպը քննարկում էինք ԵԱՀԿ փորձագետների հետ, նրանք ասացին, որ հնարավոր չի եղել ճշտել, թե որ կողմից է կրակը բացվել։ Նրանք մասնագետներ են այդ հարցում: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ նման միջադեպերը համանախագահների մասնակցությամբ դիտարկման ժամանակ անընդունելի են»,- ասել է ՈՒոռլիքը։

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ